Մատչելիության հղումներ

Էրդողանը հույս է հայտնել, որ «Covid-19-ի դեմ Թուրքիայի բնակչության պատվաստումը կավարտվի մայիսին կամ հունիսին»


Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ Covid-19-ի դեմ պատվաստումները ավարտին կհասցվեն արդեն առաջիկա ամիսներին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հուսով եմ, որ Covid-19-ի դեմ Թուրքիայի բնակչության պատվաստումը կավարտվի մայիսին կամ հունիսին։ Մենք 50 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ենք սպասում Չինաստանից։ BioNTech-ի մեկուկես միլիոն չափաբաժինները արդեն իսկ Գերմանիայից բերվել են Թուրքիա։ Շարունակվում են բանակցությունները նաև ռուսական կողմի հետ։ Ռուսական պատվաստանյութի ժամանումից հետո իրավիճակն էլ ավելի կբարելավվի», - Էրդողանի խոսքերն է մեջբերում Թուրքիայի պաշտոնական Anadolu գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG