Մատչելիության հղումներ

Ստամբուլում հրապարակվել են Դինքի սպանության գործով անցնող պաշտոնաթող սպաների դատավճիռները


«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը, արխիվ

Ստամբուլի քրեական դատարանը այսօր հրապարակվել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով անցնող պաշտոնաթող մի շարք սպաների դատավճիռները։ Տրապիզոնի նախկին ոստիկանապետ, Թուրքիայի ոստիկանության քրեական հետախուզության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը և նախկին ոստիկանապետ Ֆուաթ Յըլմազերը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Ռազմական ոստիկանության Տրապիզոնի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ալի Օզը ևս մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 28 տարվա ազատազրկման։

Թուրքական դատախազության պնդմամբ՝ պաշտոնաթող սպաները կապ են ունեցել իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի ընդհատակյա ցանցի հետ, մասնացել են Դինքի սպանության կազմակերպմանը, հանցագործությունից հետո կոծկել են 2007-ին կատարված սպանության մի շարք հանգամանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG