Մատչելիության հղումներ

Հաջիևը հայտարարում է՝ «Հայաստանը պետք է ներողություն խնդրի»


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի համոզմամբ՝ «Հայաստանը, ադրբեջանցի ժողովրդի ժառանգության և սեփականության հանդեպ թույլ տված անասելի վանդալիզմից հետո Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունի»։ Այս մասին Ադրբեջանի նախագահի խոսնակը գրել է Twitter-ի իր օգտահաշվում։

Հայաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի զավթիչ պետությունների օրինակով պետք է ներողություն խնդրի և ստանձնի պատասխանատվությունը», - նշել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականի գրառումը կատարվել է Ջաբրայիլում հայկական եկեղեցու ոչնչացման մասին BBC-ի ռեպորտաժի հեռարձակումից մի քանի ժամ անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG