Արցախում մարտի 25-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 հազար 320 քաղաքացու հետազոտություն, որից 583-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 467 դեպք: Կատարվել է 21 հազար 768 թեստավորում: