Մատչելիության հղումներ

Դավիթ Հակոբյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Դավիթ Հակոբյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, Հակոբյանը միջազգային զարգացման մասնագետ է։ Վերջին 26 տարիներին աշխատել է Միավորված ազգերի կազմակերպությունում՝ զբաղեցնելով տարբեր բարձրաստիճան պաշտոններ: Մասնավորապես, վերջին տարիներին նա եղել է Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ, իսկ նախքան այդ՝ Աֆղանստանում, Սոմալիում ու Ղրղզստանում՝ մշտական ներկայացուցչի տեղակալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG