Մատչելիության հղումներ

Նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանի և ԱԺԲ-ի անդամների հետ քննարկել է ճգնաժամի հանգուցալուծմանն առնչվող հարցեր


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին առնչվող հարցեր: Այս նույն հարցերի շուրջ այսօր Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ:

Խորհրդի անդամները նշել են, որ համակարծիք են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ նախագահի մոտեցումներին և նախագահական ինստիտուտը դիտարկում են որպես կայունացնող գործոն:

Ներկայացնելով իրենց տեսակետներն ու դիրքորոշումը՝ նրանք նշել են, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են երկու փուլով՝ նախ, երկրում հաշտության մթնոլորտի ստեղծում և ժամանակավոր կառավարություն ձևավորում, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր, հետո միայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG