Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Արևմուտքը նպատակաուղղված ցանկանում է զսպել և ճնշել Ռուսաստանը:
«Դա իսկապես բացարձակ մշտական գիծ է, որը նույնիսկ անզեն աչքով է տեսանելի»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, Խորհրդային Միության փլուզումից սկսած բոլորը տեսել են «Ռուսաստանն ուժով դեմոկրատականացնելու» փորձերը:
«Տեսել ենք, հիշում ենք, այդ փորձերը ժամանակի ընթացքում կատարելագործվում են, երբեմն այդ այսպես կոչված` «փափուկ ուժն» իր առջև բավական կոշտ նպատակներ է դնում»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նա միաժամանակ ընդգծել է, թե «Ռուսաստանի համար անընդունելի է իր գործերին ուրիշների միջամտությունը, քանի որ Ռուսաստանն ինքը երբեք չի միջամտում ուրիշների գործերին»: