Մատչելիության հղումներ

Իսրայելում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է բնակիչների կեսից ավելին


Իսրայելում կորոնավիրուսի դեմ պաշտպանված «կանաչ անձնագրերով» բնակիչներն անարգել այցելում եմ հանրային վայրեր և ռեստորաններ
Իսրայելում կորոնավիրուսի դեմ պաշտպանված «կանաչ անձնագրերով» բնակիչներն անարգել այցելում եմ հանրային վայրեր և ռեստորաններ

Իսրայելի բնակչության կեսից ավելի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը:

Բնակչության պատվաստման հարցում Իսրայելն աշխարհում առաջատարն է: Իսրայելում ներարկում են Pfizer-BioNTech գերմանա-ամերիկյան ընկերության ստեղծած պատվաստանյութը:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, վակցինայի երկրորդ դեղաչափն արդեն ստացել է բնակչության 50 տոկոսից ավելին, իսկ մոտ 56 տոկոսն առաջին դեղաչափն է ստացել:

Իսրայելում բնակվում է 9 միլիոն 300 հազար մարդ, վակցինան տրամադրվում է բոլոր չափահաս քաղաքացիներին և մշտական բնակության իրավունք ունեցողներին:

Ենթադրվում է, որ պատվաստվածը կորոնավիրուսի դեմ ամբողջական պաշտպանություն է ստանում երկրորդ ղեղաչափի ներարկումից մեկ շաբաթ անց:

Կորոնավիրուսով վարակված և կազդուրված, ինչպես նաև երկրորդ դեղաչափը ստացած բնակիչներին տրվում են «կանաչ անձնագրեր», որոնք ընձեռում են անարգել երթևեկելու և հանրային վայրեր այցելելու իրավունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG