Մատչելիության հղումներ

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան չի պատրաստվում հրաժարվել С-400-ից


Անկարան չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից գնված С-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերից, բայց պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ապագայում զենքի գնումները: Այդ մասին չորեքշաբթի օրը Բրյուսելում Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ես Բլինկենին ասացի, որ Թուրքիայի համար С-400 հարցը փակ է», - ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ասել է Չավուշօղլուն:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Անկարան պատրաստ է հետագայում Վաշինգտոնի հետ քննարկել պաշտպանական համակարգերի և զենքի ձեռքբերման հարցը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը չորեքշաբթի օրը հայտնել էր, որ Բլինկենը, Չավուշօղլուի հետ հանդիպմանը «Թուրքիային հորդորել է հրաժարվել ռուսական С-400 համակարգերից»:

XS
SM
MD
LG