Մատչելիության հղումներ

Արցախում քննարկվել են պատերազմի ընթացքում քաղաքացիների գույքի կորուստների փոխհատուցման հարցերը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր քննարկվել են պատերազմի ընթացքում քաղաքացիների ունեցած անշարժ և շարժական գույքի կորուստների փոխհատուցման հարցերը, հայտնում են նրա աշխատակազմից:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընդհանուր առմամբ կորուստների ծավալները շատ մեծ են, և այս առումով քաղաքացիների ակնկալիքները պետք է ձևավորվեն պետության հնարավորություններին­ համահունչ: Նախագահը հանձնարարել է պետական լիազոր գերատեսչությունների ղեկավարներին մեկ անգամ ևս հստակեցնել քաղաքացիների կրած գույքային վնասները և վերջնական տեսքի բերել փոխհատուցման եղանակներին վերաբերող առաջարկները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG