Մատչելիության հղումներ

Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած հազար անձի հաշմանդամության կարգ է տրվել. նախարար


Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած հազար անձի է հաշմանդամության կարգ տրվել, այսօր խորհրդարանում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին` հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նա նշեց նաև, որ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը դեռ չի ավարտվել, սակայն մոտ է դրան։

«Մոտավորապես արդեն ունենք պատկեր՝ ծանր վիրավորում ստացած քաղաքացիների թիվը լինելու է շուրջ 500, խոսքը վերաբերում է առաջին և երկրորդ հաշմանդամություն ունեցող անձանց, որից առաջին խմբի հաշմանդամություն ունեցողներինը մոտ 150-ի սահմաններում է, որից ամպուտացված անձինք, ովքեր ունեն պրոթեզավորման կարիք, մոտ 120-ի շրջանակներում է։ Իսկ ավելի թեթև վիրավորում ստացած անձինք, որոնք կստանան կամ արդեն ունեն 3-րդ խմբի հաշմանդամություն, այդ անձանց թիվն այս պահին 500 է», - ասաց նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG