Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ անդամ երկրների ԱԳ նախարարները հայտարարում են՝ «եվրաատլանտյան անվտանգության համար սպառնալիք են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները»


ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները կշարունակեն արձագանքել «սպառնալիքների աճին և համակարգային մրցակցությանը»՝ շեշտելով, որ «եվրաատլանտյան անվտանգության համար սպառնալիք են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները»։

«Ագրեսիվ և ավտորիտար գերտերությունները, ինչպես նաև ոչ-պետական կառույցները մարտահրավեր են նետում միջազգային կարգին՝ ներառյալ հիբրիդային և կիբերային սպառնալիքները, չարամտորեն օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև այլ անհավասար սպառնալիքներ», - ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունում։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները Բրյուսելում մասնակցում են երկօրյա հավաքին, որին առաջին անգամ մասնակցում է նաև ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա իր հերթին հայտարարել է, որ ռազմական ոլորտում Չինաստանի հզորացումը և Արևմուտքը ապակայունացնելու Ռուսաստանի փորձերը պահանջում են ՆԱՏՕ-ի համախմբում։

«Ես եկել եմ Միացյալ Նահանգների անունից մեր ուժեղ հավատարմությունը հայտնելու դաշնակիցներին։ Միացյալ Նահանգները ցանկանում է վերսկսել համագործակցությունը, առաջին հերթին ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, թափ հաղորդել, ինչպես նախկինում էր»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

XS
SM
MD
LG