Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցեր


Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG