Մատչելիության հղումներ

Ռուսաստանում արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է ռմբակոծիչ օդանավի անձնակազմը


Ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռ թռիչքի ժամանակ, արխիվ
Ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռ թռիչքի ժամանակ, արխիվ

Ռուսաստանի Կալուգա քաղաքի մոտ գտնող օդանավակայանում արտակարգ պատահարի հետևանքով զոհվել են ռմբակոծիչ օդանավի երեք անդամները։

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ թռիչքի նախապատրաստվելու ժամանակ անսպասելիորեն աշխատել է կատապուլտի համակարգը, դառնալով օդաչուների մահվան պատճառը։ Անբավարար բարձրության պատճառով օդանավից դուրս մղված օդաչուների պարաշյուտները չեն բացվել ու վայր ընկնելով նրանք ստացել են կյանքին անհամատեղելի վնասվածքներ։

Ռուսաստանի ռազմաօդային-տիեզերական ուժերի հանձնաժողովը ուսումնասիրում է օդանավի տեխնիկական վիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG