Մատչելիության հղումներ

Մինսկում ձերբակալվել է Միացյալ քաղաքացիական կուսակցության ղեկավար Նիկոլայ Կոզլովը


Մինսկում ձերբակալվել է Միացյալ քաղաքացիական կուսակցության ղեկավար, ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Նիկոլայ Կոզլովը։ Նրա հետ կապը անհասանելի էր դարձել մարտի 22-ի երեկոյան։ Նիկոլայ Կոզլովը ուղևորվել էր ընկերոջ մոտ, նախապես նրան գրելով․ «Եթե 15 րոպեից չլինեմ, ուրեմն ինձ ձերբակալել են»։

Ավելի վաղ իշխանությունները ընդդիմադիր գործչի, ոստիկանության նախկին փոխգնդապետ Նիկոլայ Կոզլովի դեմ քրեական գործ էին հարուցել հետաքննության գաղտնիքները հրապարակելու մեղադրանքով։ Նա երեք անգամ հրաժարվել էր ստորագրել իրեն հարցաքննելու գաղտնիքները չհրապարակելու արձանագրությունները։

Միացյալ քաղաքացիական կուսակցության ղեկավարը վկայի կարգավիճակով Քննչական կոմիտեում հարցաքննվել էր «իշխանությունը զավթելու կոչերի» գործով, որը հարուցվել է ընդդիմության համակարգող խորհրդի որոշ անդամների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG