Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը մտավ դատաքննության փուլ


Ավելի քան մեկուկես տարի ձգված դատավարությունից հետո այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը մտավ դատաքննության փուլ։

Նշենք՝ երբ դատավորը հայտարարեց այս մասին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը և հեռացան, ուստի այն հետաձգվեց: Հաջորդ շաբաթ դատախազությունը կներկայացնի մեղադրական եզրակացությունը:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով ամբաստանյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատավարությունը Դանիբեկյանի վարույթում մեկնարկել է 2019-ի սեպտեմբերին։ Գործը մեկուկես տարի է` չի մտնում հիմնական դատաքննության փուլ: Կողմերը միմյանց են մեղադրում դատական նիստերը ձգձգելու համար, մասնավորապես, մեղադրող կողմն ամբաստանյալներին է մատնացույց անում տարատեսակ միջնորդություններով դատավարությունը ձգձգելու հարցում:

XS
SM
MD
LG