Մատչելիության հղումներ

Բաքուն չի ընդունում հայ ռազմագերիների մասին HRW-ի պնդումները


Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները, 14-ը դեկտեմբերի, 2020թ.

Ադրբեջանի արտգործնախարարությունից ԱՊԱ գործակալությանն ասել են, թե հերքում են հայ ռազմագերիների հանդեպ վատ վերաբերմունքի ու Ժնևյան կոնվենցիաները խախտելու մասին Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության զեկույցի պնդումները։

«Ադրբեջանը հավատարիմ է միջազգային օրենքներին, այդ թվում՝ հումանիտար ու մարդու իրավունքները հարգելու միջազգային նորմերին», - հայտարարել է ԱԳՆ-ն։

Օրերս Human Rights Watch-ը զեկույց էր հրապարակել և փաստաթղթավորված ներկայացրել, որ հայ ռազմագերիները Ադրբեջանում ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացումների։

XS
SM
MD
LG