Մատչելիության հղումներ

Կայքում անհանգստացած են երկրում ստեղծված իրավիճակով


Արագածոտնի մարզի Կայք գյուղում բնակվող 89-ամյա Գոհարիկ Հակոբյանն անհանգստացած է երկրում ստեղծված իրավիճակով։

«Թշնամացել են իրար դեմ», - վրդովված է տարեց կինը․ - «Թշնամական ա դարձած, այ բալամ, ամբողջ օրը ինչ են անում իրար»։

Կյանքի 9-րդ տասնամյակը բոլորող կինը հույս ունի՝ միգուցե ընտրություններից հետո իրար լավ հասկանան․ - «Էլի կարող ա մաքրվեն իրարից, լավ հասկանան իրար, մեկն ու մեկը լինի ղեկավար։ Չնայած, ինչ իմանամ ես»։

Տարեց կինն ապրում է ամուսնու, տղայի, հարսի ու թոռան հետ, տասը թոռ ունի, ծոռ էլ, բայց տխրում է՝ երեխաներն օտարության մեջ են։

«Ամեն մեկը մի տեղ ապրում է էլի, եսիմ, տենանք աշխարհը ոնց կլինի, կարող ա գան Հայաստան։ Ո՞նց կլինի էս ամենի վերջը, չգիտեմ», - ասում է Գոհարիկ Հակոբյանն ու հավելում՝ կարգին, խելացի ղեկավար է պետք երկրին․ - «Թուրքիան էլ քաշվի մի յանի վրա, հերիք ա կոտորի ժողովրդին։ Սաղ մեր երիտասարդությունը գնաց, էս ինչ ա՝ էսքան կոտորոծ ու մահ»։

Նույն գյուղում բնակվող Սամվել Ավետիսյանն էլ քաղաքական դաշտում համախմբման անհրաժեշտություն է տեսնում, երկիրն էսպես առաջ տանել չի լինի, քանդվում է՝ ասում է տղամարդը։ «Փոխանակ համախմբվեն կառավարության շուրջ՝ նորմալ, մարդկային ձևով, խելք խելքի տան, ուժերը կենտրոնացնեն, էնի ասում ա՝ «Փաշինյան, հեռացի՛ր», էնի ասում ա՝ «դավաճան»։ Ուրիշ ի՞նչ են ասում, ոչինչ չեն ասում»։

Ավետիսյանը տարակուսած է՝ ի՞նչ ընտրություններ այս պայմաններում․ - «Ինչ ընտրություն էս պահին՝ թուրքը զինվում ա, սրանք կռվում են իրար մեջ։ Ես ընտրություններին հանձնաժողովների անդամներ շատ եմ եղել, միլիոններ ա գնում, միլիարդներ ա գնում, փոխանակ էդ գումարը հավաքվեն, խելք խելքի տան, դնեն զինվեն, որ վաղը պետք լինի, էս մատաղ սերունդը չկոտորվի թազա»։

Նյութն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG