Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ստեղծված իրավիճակը քննարկել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների հետ


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի հետ:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետն ու դիրքորոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG