Մատչելիության հղումներ

«Ֆրանսիան բնականոն կյանքի կարող է վերադառնալ արդեն 2021 թվականի կեսերին»


«Ֆրանսիան բնականոն կյանքի կարող է վերադառնալ արդեն 2021 թվականի կեսերին», - BFM հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է Ֆրանսիայում Covid 19-ի դեմ պատվաստումների գլխավոր համակարգող, համաճարակաբան Ալան Ֆիշերը։

Նրա խոսքով` ամեն ինչ կախված է պատվաստման գործընթացի ճիշտ կազմակերպումից։

«Բնակչության ամենախոցելի խմբերի պատվաստումն ավարտին հասցնելու համար մեզ ժամանակ է պետք՝ մինչև առաջիկա մայիս։ Կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու համար մեզ նաև հարկավոր է, որպեսզի ամռան ամիսներին պատվաստվեն ավելի քիչ խոցելի սակայն վարակը լայնորեն տարածող տարիքային խմբի ներկայացուցիչները՝ երիտասարդները։ Այնպես որ վերադարձը բնականոն կյանքին կարելի է ակնկալել ամռան կեսերին կամ էլ աշնանը», - նշում է ֆրանսիացի համաճարակաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG