Մատչելիության հղումներ

Կիևը հայտարարում է առաջիկա տասնամյակում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին


Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ

Ուկրաինան ցանկանում է առաջիկա տասնամյակում դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ։ Այս մասին գերմանական Handesblatt թերթին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Մեր ցանկությունն է առաջիկա 5-ից10 տարիներին անդամակցել Եվրամիությանը։ Դա, սակայն, ոչ թե մեզանից է կախված, այլ` ԵՄ անդամ 27 պետություններից։ Նույնը վերաբերում է նաև ՆԱՏՕ-ին», - հայտարարել է ուկրաինական կառավարության ղեկավարը։

«Մենք արդեն իսկ սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ։ Դրա վկայությունն են դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները, որոնց համաձայն ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի համար», - նշել է Շմիգալը։

XS
SM
MD
LG