Մատչելիության հղումներ

Մաաս․ «Վերջին օրերին Թուրքիայից սխալ ազդակներ ենք ստանում»


ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների այսօր Բրյուսելում մեկնարկած հավաքի մասնակիցները, մի շարք այլ թեմաների հետ մեկտեղ քննարկում են նաև Թուրքիայում ծավալված վերջին իրադարձությունները։ Համաժողովի մեկնարկից առաջ այդ մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը։

«Թուրքիայի հետ կապված կան թե՛ լուսավոր և թե՛ մութ կետեր։ Այն իրադարձությունները, որոնց ականատեսն ենք դարձել վերջին օրերին, բացարձակ սխալ ազդակներ են պարունակում իրենց մեջ։ Խոսքը թե՛ [քրդամետ] Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կասեցման և թե՛ [կանանց իրավունքների պաշտպանության] Ստամբուլյան կոնվենցիան լքելու՝ Անկարայի որոշման մասին է։ Դրա հետ մեկտեղ, մենք տեսնում ենք, որ մեզ մտահոգող մեկ այլ հարց՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ծագած լարվածությունը, որոշակիորեն թուլացել է», - հայտարարել է Մաասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG