Մատչելիության հղումներ

Բաքուն և Թբիլիսին կդառնան քույր քաղաքներ


Բաքու-Թբիլիսի ավտոմայրուղու ցուցանշանը

«Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներ Բաքուն և Թբիլիսին առաջիկայում կդառնան քույր քաղաքներ:

«Հռչակագրի նախագիծը գրեթե պատրաստ է: Մեր քաղաքապետարանը շատ է հետաքրքրված Բաքվի հետ կապերն ընդարձակելով, դա բարեկամական, եղբայրական երկրի մայրաքաղաք է, մեր հարաբերությունները պետք է հասցնենք որակական նոր մակարդակի», - ասել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրեյ Բասիլայան:

Բաքուն և Թբիլիսին գործընկեր քաղաքներ են դարձել 1997 թվականին, իսկ դեռ ԽՍՀՄ օրոք՝ 1952 թվականին, քույր քաղաքներ են դարձել Սումգայիթը և Ռուսթավին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG