Ռուսաստանի բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել գրավված Ղրիմի թերակղզու տարածքում:
Վարժանքի ծրագրով Ստավրոպոլի դեսանտայինները գրավել են պայմանական հակառակորդի օդակայանը, ինչից հետո գործի են անցել Նովորոսիյսկի լեռնային դիվիզիան և հրետանին:
Ռուսաստանը Ղրիմի թերակղզին գրավել է 2014 թվականին, ինչի հետևանքով Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում առաջացել է սառը պատերազմից ի վեր ամենածանր ճգնաժամը:
Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը պատժամիջոցներ են սահմանել Կրեմլի նկատմամբ:
Մոսկվան պնդում է, որ Ղրիմի բնակիչների գերիշխող մեծամասնությունը 2014 թվականի հանրաքվեով հայտնել է Ռուսաստանին միանալու վճռական ցանկություն: