Մատչելիության հղումներ

Հունաստանում աստիճանաբար կթուլացնեն կարանտինը


Պարթենոնի հելլենիստական տաճարը, Աթենք, Հունաստան, 15 մարտի, 2021թ.
Պարթենոնի հելլենիստական տաճարը, Աթենք, Հունաստան, 15 մարտի, 2021թ.

Հունաստանն աստիճանաբար չեղարկում է կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքների մի մասը:

Հաջորդ շաբաթվանից երկրում՝ որոշակի կանոնները պահպանելու պայմանով, կբացվեն հնագիտական վայրերը, վարսավիրանոցները և մի շարք այլ հիմնարկներ:

«Մենք գիտակցում ենք, որ սահմանափակումները մեծ վնաս են հասցնում, երբ լավ եղանակ կհաստատվի, կարտոնենք այցերը տարբեր վայրեր, բացօթյա վայրերը վարակի տարածման առումով ավելի անվտանգ են փակ տարածքների համեմատությամբ»,- ասել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասը:

Իշխանությունները մարտ ամսվա վերջից բնակիչներին անվճար կտրամադրեն կորոնավիրուսի արագ ստուգման կոմպլեկտներ, որոնք կբաժանեն դեղատները:

11 միլիոն բնակչություն ունեցող Հունաստանում անցած տարվա դեկտեմբերից սկսած պատվաստվել է ավելի քան 1 միլիոն 400 հազար մարդ:

Հիմա Հունաստանում աշխատում են միայն պարենի խանութները, և կենսական նշանակության հիմնարկները, ռեստորանները և դպրոցները դեռ փակ են:

Ընդհանուր հաշվով Հունաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 233 հազար մարդ, մահացել է ավելի քան 7 հազար 360 հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG