Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի և Թունիսի ղեկավարներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

«Պատմական խոր արմատներ ունեցող մեր երկու բարեկամ ժողովուրդների փոխշահավետ համագործակցությունն առավել մեծ նշանակություն է ձեռք բերել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո:

Վստահ եմ, որ կկարողանանք առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների», - ասված է վարչապետի ուղերձի մեջ:

Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել նաև Թունիսի վարչապետ Հիշամ Ալ-Մեշիշիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նա շեշտել է, որ Հայաստանը կարևորում է Թունիսի հետ հարաբերությունների զարգացումը և երկկողմ օրակարգի խթանումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG