Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին


Նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության շարունակական զարգացման համար:

Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը պարտադրում է աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ:

Համոզված եմ, որ, գիտակցելով առկա մարտահրավերները, առավել մեծ ջանքեր կներդնենք ընթացիկ ծրագրերը շուտափույթ իրագործելու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG