Մատչելիության հղումներ

Բուլղարիայում ձերբակալվել են բարձրաստիճան պաշտոնյաներ` ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով


Բուլղարիայում ձերբակալվել են ռազմական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներ` Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով, այս մասին հայտարարել է Բուլղարիայի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Սիիկա Միևան։

Կասկածյալներին, որոնց անունները չեն հրապարակվում, հանձնարարված էր երկրում գործակալական ցանց ստեղծել։ Բուլղարացի պաշտոնյայի խոսքերով` լրտեսական խմբի ղեկավարը, մասնավորապես, հավաքագրել է Բուլղարիայի, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ի հետ կապված տեղեկատվությանը տիրապետող անձանց։

Անցյալ տարի Բուլղարիայի իշխանությունները լրտեսության մեղադրանքով երկրից արտաքսել էին ռուսաստանցի մի խումբ դիվանագետների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG