Մատչելիության հղումներ

Այվայզյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մոտ բարձրացրել է գերիների վերադարձի հարցը


Հայաստանի արտգործնախարար Արա Այվայզյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ զրույցում անդրադարձել է հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։

ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և առաջացած հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ԱԳՆ-ի փոխանցմամբ` նրանք մտահոգություն են հայտնել հումանիտար աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ, ընդգծել միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։

Այս համատեքստում նախարար Այվազյանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից իր հումանիտար պարտավորությունների և հանձնառությունների դիտավորյալ խախտումները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման առումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG