Մատչելիության հղումներ

Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմադ Զարիֆն այսօր Ստամբուլում քննարկել են նաև Սիրիայի հարցը


Ստամբուլում այսօր հանդիպում են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները։

Իրանական կողմի փոխանցմամբ, Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև սիրիական հակամարտությունը, որում Անկարան ու Թեհրանն աջակցում են հակառակ ճամբարներում գտնվող կողմերին։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Անցած շաբաթ Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հայտարարարել են Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով նոր բանակցային գործընթաց նախաձեռնելու մասին։

Երեք երկրները «մտադիր են նպաստել Սիրիայում քաղաքական գործընթացների առաջ մղմանը՝ ՄԱԿ-ի հետ փոխգործակցությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG