«Մեքսիկայի տարածքում կեղծ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակ է առգրավվել», - տեղեկացնում է ռուսական պատվաստանյութի արտադրությունն ու մատակարարումները համակարգող «Ուղղակի ներդրումների հիմնադրամը»։
Ռուսաստանյան այս կառույցի տեղեկություններով, կեղծ պատվաստանյութի ավելի քան հինգ հազար չափաբաժին է առգրավվել Մեքսիկայի մաքսային ծառայությունների և Զինված ուժերի կողմից։
«Կեղծված պատվաստանյութը Մեքսիկայի տարածքով առաքվում էր Հոնդուրաս», - տեղեկացրել է Մեքսիկայի կառավարությունը։