Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևն ավելի քան 600 դատապարտյալների ներում է շնորհել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ստորագրած հրամանագրով ներում է շնորհել ավելի քան 600 դատապարտյալների։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ տեղեկացնելով, որ նախագահական ներման արժանացածների թվում են նաև «քաղբանտարկյալ համարվող մի շարք անձինք»։

Meydan TV կայքի տեղեկություններով` ներման ենթարկված 600 անձանցից քաղբանտարկյալ են միայն չորսը։ Լրատվամիջոցի տեղեկություններով` նրանք են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներ Օրհան Բախիշլին, Բաբեկ Հասանովը, Մուհամեդ Իմանլին և Էլչին Իսմաիլլին։ Նրանք ադրբեջանական դատարանների կողմից մեղավոր էին ճանաչվել թմրանյութերի պահման և կարանտինային ռեժիմը խախտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG