Մատչելիության հղումներ

Թուրքիան կոչ է անում Արևմուտքին չխառնվել իր ներքին գործերին


Թուրքիայի արտգործնախարարը, արխիվ

Թուրքիայի իշխանությունները կոչ են անում Արևմուտքին չմիջամտել երկրի ներքին գործերին։ Այսօր նման բովանդակության հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ հակադարձելով արևմտյան պետություններից հնչող քննադատությանը։

Միացյալ Նահանգները և ԵՄ-ն քննադատել էին Թուրքիայի գլխավոր դատախազության՝ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կասեցման հայցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։ Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել էր, որ դատախազության այդ քայլը «ծանր հարված է թուրքական ժողովրդավարության համար»։

«Մենք կոչ ենք անում այն բոլոր ուժերին, որոնք հետևողական դիրքորոշում չունեն և փորձում են միջամտել մեր երկրի ներքին գործերին, հարգել անկախ դատարաններում ծավալված գործընթացները», - Վաշինգտոնից հնչող հայտարարություններին ի պատասխան հակադարձել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG