Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը պատվաստվել է AstraZeneca-ով


=

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր պատվաստվել է Astra Zeneca պատվաստանյութով։ Այդ նպատակով Վրաստանի նախագահը ժամանել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց։ Վրացական աղբյուրների փոխանցամբ, սակայն, նախագահ Զուրաբիշվիլին առաջնահերթ պատվաստման ենթակա անձանց ցանկում չէր։

«Այս փուլում մենք պատվաստում ենք միայն բժիշկներին ։Ես, սակայն, արտահերթ կարգով եմ պատվաստվել՝ ցանկանալով օրինակ` ծառայել երկրի բնակչության համար։ Համաճարակը հաղթահարելու համար պատվաստումները խիստ անհրաժեշտ են», - հայտարարել է Զուրաբիշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG