Մատչելիության հղումներ

Մահացել է կորոնավիրուսի գոյությունը ժխտող Տանզանիայի նախագահը․ որոշ լուրերի համաձայն` մահվան պատճառը COVID-19-ն է


Կյանքի 61-րդ տարում մահացել է Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Տանզանիայի փոխնախագահ Սամիա Հասանը։

Մագուֆուլին հանրային որևէ միջոցառման չէր մասնակցել փետրվարի 27-ից ի վեր, ինչի հետևանքով երկրում ակտիվ լուրեր էին սկսել շրջանառվել, որոնց համաձայն նա վարակվել է COVID-19-ով։ Տանզանիայի իշխանությունները, սակայն, հերքում են այդ տեղեկությունները՝ պնդելով, որ Մագուֆուլիի մահվան պատճառը սրտի հիվանդությունն է։

Մագուֆուլին հայտնի էր կորոնավիրուսի ժխտման իր հետևողական մոտեցմամբ։ Վերջին մեկ տարում Տանզանիայի նախագահը համառորեն հրաժարվում էր 60 միլիոն բնակչություն ունեցող երկրում որևէ տեսակի հակահամաճարակային գործողություն նախաձեռնել, կառավարությունը հրաժարվում էր հրապարակել կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը։ COVID -19-ի դեմ պատվաստումները Մագուֆուլին որակել էր «արևմտյան դավադրություն»՝ արժանանալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խիստ քննադատությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG