Մատչելիության հղումներ

Կուլեբա․ «Իրանը ցինիկաբար փորձում է կոծկել ուկրաինական «Բոինգի» կործանման պատճառները»


Պաշտոնական Կիևը խստորեն քննադատում է Իրանի իշխանություններին՝ 2020 թվականի հունվարին Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական «Բոինգի» վթարի պաշտոնական հետաքննության եզրակացությունները իրականությունը կոծկելու փորձ որակելով։

Նախօրեին Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հրապարակել էր վթարի հետաքննության վերջնական արդյունքները՝ պնդելով, որ 176 մարդու կյանք խլած ավիավթարի պատճառը Իրանի ՀՕՊ ուժերի համակարգերից մեկի օպերատորի սխալն էր։

«Այսօր հրապարակված զեկույցը ոչ այլ ինչ է, քան ճշմարտությունը քողարկելու ցինիկ փորձ։ Փաստաթղթի վերլուծությունը վկայում է, որ Իրանը վթարի տեխնիկական հետաքննությունն իրականացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (IKAO) և Չիկագոյի կոնվենցիայի բազմաթիվ խախտումներով», - հայտարարում է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Ուկրաինական դիվանագիտության ղեկավարի խոսքով. «Հրապարակված փաստաթղթում ներկայացված չեն այն բոլոր հանգամանքներն ու իրադարձությունների շղթան, որ հանգեցրել են ավիավթարին։ Սա ոչ թե զեկույց է, այլ շահարկումների մի կույտ, որի նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունն արդարացնելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG