Մատչելիության հղումներ

Ըստ ԱՄՆ-ի հետախուզության՝ Ռուսաստանը փորձել է միջամտել նաև 2020-ի ընտրություններին


Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության համար, երեքշաբթի հաղորդել է CNN գործակալությունը։

Այս լուրից ժամեր առաջ ամերիկյան հետախուզական ծառայությունը զեկույց է հրապարկե, ըստ որի, Ռուսաստանն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածել՝ փորձելով ներազդել Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի միջև 2020 թվականի նախագահական ընտրարշավի վրա։

ԱՄՆ-ի Ազգային հետախուզական տնօրենի գրասենյակի կողմից հրապարակված 15 էջանոց զեկույցում նշված է, որ ընտրությունների տեխնիկական կողմի վրա ներազդելու նշաններ չկան, բայց, ըստ զեկույցի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թույլտվությամբ ռուսական մի շարք կառավարական կազմակերպություններ գործունեություն են իրականացրել՝ վարկաբեկելու համար նախագահի թեկնածու Ջո Բայդենին ու Դեմոկրատական կուսակցությանը, աջակցելու նրա մրցակից, նախկին նախագահ Թրամփին, ինչպես նաև խարխլելու հանրության վստահությունը ընտրական գործընթացների հանդեպ և սրելու սոցիալ-քաղաքական տարաձայնությունները Միացյալ Նահանգներում։

Ի տարբերություն 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մեղադրանքների, այս անգամ ընտրական ենթառուցվածքներ մտնելու հաքերային հարձակումների ակտիվություն չի արձանագրվել, փոխարենը զեկույցում նշված է, որ Ռուսաստան պետությունը և նրա վստահված անձինք փորձել են ազդել ԱՄՆ-ում հանրային ընկալումների վրա։

Որպես օրինակ զեկույցում նշված է, որ ռուսական հետախուզության և Ուկրաինայի հետ կապեր ուենցող անձինք ապատեղեկատվութուն էին տարածում ենթադրյալ կոռուպցիայի մասին, որտեղ ներգրավված են եղել նախագահ Բայդենը, նրա որդի Հանթերն ու Ուկրաինան։ Իսկ ընտրություններից հետո Ռուսաստանի հետ կապված օնլայն դերակատարաները փորձել են սրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ կասկածները, նսեմացնել Բայդենին ու Դեմոկրատական կուսակցությանը։

Զեկույցում նշված է, որ ապագայում ևս Ռուսաստանը հավանական է կշարունակի ներազդելու գործողությունները՝ փորձելով թուլացնել ԱՄՆ-ին։

Նրանք կարծում են, որ Վաշինգտոնը նույն կերպ միջամտություն է գործում Ռուսաստանում և այլ երկրներում, և նման ջանքերը բնորոշ են աշխարհաքաղաքական ռազմավարական մրցակցությանը։

Իրանի գործողությունների մասին զեկույցում նշված է, որ Թեհրանը նույնպես թաքնված, բազմակողմ գործունեություն է վարել՝ վնասելու համար Թրամփի վերընտրությունը, բայց ակտիվորեն չի աջակցել Բայդենին։

Իրանի գործողություններն առաջին հերթին նպատակ են հետապնդել ԱՄՆ-ում խարխլել վստահությունը ընտրությունների և ինստիտուների նկատմամբ ու խթանել հասարակության պառակտումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG