Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է դիտարկել Վրաստանի և Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը»


«NATO-ի դռները շարունակում են բաց մնալ այն բոլոր եվրոպական ժողովրդավարությունների համար, որոնք կիսում են դաշինքի արժեքները և որոնց մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին կնպաստի Հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգությանը», - այս մասին նշված է NATO-ի այսօր հրապարակված տարեկան զեկույցում, որը Բրյուսելում ներկայացրել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Նախորդ տարի դաշնակիցները շարունակում էին հակված մնալ Վրաստանի և Ուկրաինայի՝ NATO-ին հնարավոր անդամակցությանն աջակցելուն՝ 2008 թվականի Բուխարեստի համաժողովի ընթացքում կայացված որոշումների վրա հիմնվելով», - նշել է Ստոլտենբերգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG