Մատչելիության հղումներ

Կիմ Չոն Ունի քույրը քննադատում է Վաշինգտոնին՝ Կորեական թերակղզում զորավարժություններ անցկացնելու համար


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, արխիվ

Հյուսիսային Կորեայի իշխանությունները խստորեն քննադատել են Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին՝ Հեռավոր Արևելքում լարվածության աճին նպաստելու համար։ Վաշինգտոնի հասցեին աննախադեպ կոշտ հայտարարություններով է հանդես եկել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունի քույրը՝ Կիմ Յո Չժոնը։

«Բայդենի վարչակազմը ամեն կերպ փորձում է վառոդի հոտ տարածել մեր երկրում։ Եթե Միացյալ Նահանգները իրոք խաղաղություն են ուզում՝ պետք է զերծ մնան նման գործողություններից», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը, որին արևմտյան վերլուծաբաններից շատերը որպես երկրի ազդեցությամբ երկրորդ պաշտոնյա և Կիմ Չոն Ունի հնարավոր հետնորդ են մատնանշում։

Պաշտոնական Փհենյանից կոշտ հայտարարությունները հնչել են Հարավային Կորեայում ընթացող ամերիկյան զորավարժությունների և Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ճապոնիա կատարած այցի ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG