Մատչելիության հղումներ

Հաքերները շարքից հանել են Վրաստանի խորհրդարանի պաշտոնական կայքը


Վրաստանի խորհրդարանի կայքը ենթարկվել է կիբերհարձակման։ Այդ մասին նշվում է Վրաստանի խորհրդարանի կողմից այսօր հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ։

Հարձակման հետևանքով կայքի աշխատանքը խափանվել է, մասնավորաբար, դադարեցվել են օրենսդիր մարմնի լիագումար նիստերի հեռարձակումները։

Մոտ մեկ ամիս առաջ հզոր կիբերհարձակման էր ենթարկվել Վրաստանի Ներքին գործերի նախարարության ցանցը։ Վրացական իշխանությունների պնդմամբ՝ այդ մի հարձակումն իրականացվել էր Վրաստանի սահմաններից դուրս գործող հաքերների կողմից,սակայն վրացական կառավարության կիբերպաշտպանության համակարգը կարողացել էր հետ մղել այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG