Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ Ռովշան Աքփերովը


Գեներալ Ռովշան Աքփերովը, արխիվ
Գեներալ Ռովշան Աքփերովը, արխիվ

Ադրբեջանում ձերբակալվել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ, առաջին ղարաբաղյան պատերազմից հետո ազգային հերոսի կոչման արժանացած Ռովշան Աքփերովը։

APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի Գլխավոր դատախազության հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ Աքփերովը մեղադրվում է Ուկրաինայում կատարված կանխամտածված սպանության համար։

Աքփերովը տարիներ շարունակ բարձր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանի Զինված ուժերում։ 2011 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով Աքփերովը նշանակվել էր հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածի երկայնքով տեղակայված 3-րդ բանակայի կորպուսի հրամանատար։ Այդ պաշտոնից գեներալ-լեյտենանտը հեռացվել էր 2020 թվականին։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիսամիի շրջանային դատարանը Աքփերովի խափանման միջոց որպես ընտրել է քառամսյա կալանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG