Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի նիստ է անցկացրել


«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան, ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արեմն Սարգսյան, արխիվ

Երեկ՝ մարտի 15-ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

Ըստ խոհրդի հայտարարության՝ նիստն անցել է «կառուցողական մթնոլորտում»։ Խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։

Որոշվել է հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։

«Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը», - ասված է խորհրդի հայտարարությունում։

Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն անցած տարեվերջին պաշտոնական նամակով դիմել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ նշելով, որ Կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ։

Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել է կառավարությանը։

XS
SM
MD
LG