Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Գրեմմիի մրցանակները շնորհվեցին առանց հանդիսատեսի


ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում, մարտի 14-ին հայտնի դարձան Գրեմմիի մրցանակակիրները, սակայն կորոնավիրուսի պատճառով երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն այս անգամ անցկացվեց առանց հանդիսատեսի։

Տարվա լավագույն երգ է ճանաչվել երգչուհի H.E.R. -ի «I can’t breathe» կոմպոզիցիան, որը նվիրված է անցյալ տարի ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով մահացած Ջորջ Ֆլոյդի հիշատակին։ «Ես շնչահեղձ եմ լինում»,- սա 46-ամյա Ֆլոյդի վերջին խոսքերն էին, որ նա ասել էր գետնին սեղմված վիճակում։ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ով մեկ բողոքի ալիք էր բարձրացել ընդդեմ ռասիզմի և ոստիկանական բռնությունների։

Մյուս մրցանակներում ուշագրավ է ղազախստանցի 20-ամյա դիջեյ Իմանբեկ Զեյկենովի հաղթանակը ռեմիքս կատեգորիայում։ Ղազախստանի հյուսիսում ընկած Պավլոդար մարզի բնակիչ Իմանբեկը դարձավ Գրեմմիի առաջին մրցանակակիրը Կենտրոնական Ասիայից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG