Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կատարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում. Պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել


Հայաստանի մարու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույց է հրապարակել։

Ըստ ՄԻՊ գրասենյակի, զեկույցում մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով։

Պաշտպանը կոնկրետ օրինակներով ու մասնագիտական վերլուծությամբ ցույց է տվել «Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունները COVID-19-ի մարդածին աղետի համատեքստում»:

Ըստ զեկույցի՝ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ COVID-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը՝ դիտավորյալ պատճառելով մահեր և տառապանքներ: Այն զգալիորեն նպաստել է նաև Հայաստանում մահվան թվերի աճին:

Պաշտպանը նշել է, որ այս ամենն իրականացվել է մահացու վիրուսի արագ տարածումն արագացնելու և առողջապահական համակարգի վերջնական փլուզմանը հասնելու միջոցով:

Այսպիսով, զեկույցում նշված է, որ մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում COVID-19-ի համավարակի 49 հազար 400 դեպք է գրանցվել, մինչդեռ պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը այս թիվը հասել է 59 հազար 287:

Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա թաթոյանն ընդգծել է՝ նախապատերազմյան յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է 951 մահվան դեպք, մինչդեռ պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի:

«Արձանագրած այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ», - ասված է զեկույցում։

Զեկույցն ուղարկվելու է միջազգային համապատասխան կառույցներին, Հայաստանի պետական մարմիններին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG