Մատչելիության հղումներ

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են


Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Ըստ ԱԻՊԾ-ի, որոնումներն այսօր նախատեսված էին Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

Ծառայությունն ընդգծում է՝ եթե ձյան տեսքով տեղումներ չլինեն ու բավարար տեսանելիություն լինի՝ աշխատանքները կվերսկսվեն վաղը:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG