Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-18-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ը աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով:

Երևանում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-18-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:

ԱԻՆ-ը հաղորդում է նաև, որ Վարդենյաց լեռնանցքը և Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ բեռնատարների համար, դժվարանցանելի են:

Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։ Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է՝ ռուսական կողմում կուտակված է մոտ 455 բեռնատար ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG