Մատչելիության հղումներ

Տեղի ունենցավ «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը, այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է


Չարենցի Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, արխիվ
Չարենցի Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, արխիվ

Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, և ամեն տարի այս օրը նրա ժառանգները, արվեստի երկրպագուները, մեծանուն պոետի անունը կրող դպրոցի աշակերտներ, ուսանողներ, գրողներ և այլք, նրա տուն-թանգարանի աշխատակիցների հետ համատեղ այցելում են Չարենցի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհում, արտասանում մեծ պոետի բանաստեղծությունները, որից հետո Չարենցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունենում նրա տուն-թանգարանում:

Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն ասաց, որ մարտի 13-ը տոն է ոչ միայն թանգարանի աշխատակիցների, այլև բոլոր չարենցապաշտների համար. «Այս տարին առանձնահատուկ էր նրանով, որ 124-ամյակը սկսեցինք նշել ծննդյան նախօրեին, դեռ երկվանից՝ մարտի 12-ին: Առաջին անգամ թանգարանի նախաձեռնությունների մեջ կարզմակերպվեց առցանց էքսկուրսիա, որին մասնակցում էին ավելի քան 30 հոգի և այդ առցանց էքսկուրսիան կլինի շարունակական՝ ամիսը երեք կամ չորս անգամ»:

Այսօր էլ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցները հուշահամալիր այցելությունից և մեծ պոետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո կրկին ուշագրավ նախաձեռնություններով հյուրընկալեցին այցելունեին: Տեղի ունեցավ նաև թանգարանի գիտական ներուժի աշխատասիրությամբ վերջերս հրատարակված «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը:

Ժաննա Մանուկյանի խոսքով՝ քանի որ համավարկի պատճառով նախորդ տարի այցելուներ չէին ունենում, ավելի մեծ հնարավորություն ունեին գիտական գործունեությամբ զբաղվելու. «Հրատարակվեց տարեվերջին «Չարենց-Նամե» գիրքը, նաև շարունակվեցին Չարենցի անձնական գրադարանի մատենգիտության աշխատանքները, որի հրատարակությունը նախատեսվում է ծննդյան 125-ամյակի շրջանակներում, որը հաջորդ տարի պետք է նշվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG