Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլին «կեղտոտ սադրանք և կեղծիք» է որակում սկանդալային ձայնագրությունը


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, առաջին անգամ մեկնաբանելով օրերս հրապարակված աղմկահարույց ձայնագրությունները, դրանք որակել է «կեղտոտ սադրանք և կեղծիք», որը, նրա պնդմամբ, կազմակերպել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Վրացական կառավարության ղեկավարը պնդում է, որ այդ ձայնագրությունում օգտագործվել են 11 տարվա վաղեմության խոսակցության դրվագներ։

Գաղտնալսված խոսակցության ձայնագրությունն անցած շաբաթավերջին հրապարակել է «Պիրվելի» հեռուստաընկերությունը։ Զրույցին մասնակցում են Վրաստանի ստվերային ղեկավարը համարվող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ երգիչ Բերան, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն։ Նրանք քննարկում են սոցցանցերում Բերային վիրավորած դպրոցականի նկատմամբ հաշվեհարդարի, պատժիչ գործողությունների մանրամասները։

Մինչ իրավապահներն ուսումնասիրում են սկանդալային ձայնագրությունը, վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարում է ՝ «չկա հանցագործություն, քանի որ չկա տուժած»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG