Այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի տարածքում, այն զգացվել է նաև Երևանում և Արմավիրի մարզի Վարդանաշեն ու Ջանֆիդա գյուղերում։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 3․8 մագնիտուդով երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 9:57 (Գրինվիչի ժամանակով` ժամը 5:57), հյուսիսային լայնության 39.80 աստիճան և արևելյան երկայնության 43.67 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ:
Վարդանաշեն և Ջանֆիդա գյուղերում երկրաշարժը զգացվել է 2-3 բալլ, Երևանում` 2 բալլ ուժգնությամբ: