«Եվրոպան ակտիվորեն կգործի՝ իր արժեքները առաջ մղելու Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում», - հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ-ի պատվաստանյութերի ծրագրի մասին հատուկ նամակում։
Եվրամիության ղեկավար պաշտոնյան այդպիսով չի հիշատակել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մյուս երեք անդամներին՝ Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը։
Ի տարբերություն վերջին երկու երկրների՝ պաշտոնական Երևանը Բրյուսելի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ենթադրում է քաղաքական շատ ավելի խորը համագործակցություն Հայաստանի և եվրոպական ընտանիքի միջև։
Շառլ Միշելը մարտի սկզբներին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում առաջին անգամ այցելելով Քիշնև, Թբիլիսի և Կիև՝ կոչ արեց տեղի իշխանություններին շարունակել բարեփոխումները ժողովրդավարության, օրենքի գերակայության ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։